Լույս է ընծայվել ՄԱԿ-ի կոռուպցիայի դեմ կոնվենցիայի կոալիցիայի տեղեկագրի նոր համարը
ՄԱԿ-ի կոռուպցիայի դեմ կոնվենցիայի կոալիցիայի նորընծա տեղեկագիրն անդրադառնում է հափշտակված ակտիվների վերականգնմանը, ՄԱԿ-ի Կոռուպցիայի դեմ կոնվենցիայի կիրարկմանն ու հսկմանը, հակակոռուպցիոն հետազոտություններին, կոալիցիայի վերաբերյալ նոր զարգացումներին և ձեռնարկվելիք միջոցառումներին: ՄԱԿ-ի կոռուպցիայի դեմ կոնվենցիայի կոալիցիան ձևավորվել է 2006 թ. և իր մեջ ներառում է աշխարհի ավելի քան 100 երկրների 350 քաղաքացիական հասարակության կազմակերպություն, այդ թվում` Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը: Կոալիցիայի նպատակն է նպաստել ՄԱԿ-ի կոռուպցիայի դեմ կոնվենցիայի վավերացմանը, կիրարկմանը և մոնիտորինգին:
ՄԱԿ-ի Կոռուպցիայի դեմ կոնվենցիան ներկայումս կոռուպցիայի դեմ պայքարի առավել ընդգրկուն գլոբալ իրավական գործիքն է: Այն վավերացվել է աշխարհի ավելի քան 148 երկրների, այդ թվում Հայաստանի, կողմից և իր մեջ ներառում է կոռուպցիան կանխարգելելուն, բացահայտելուն, հետաքննելուն և պատժելուն ուղղված չափանիշներ և պահանջներ:
ՄԱԿ-ի կոռուպցիայի դեմ կոնվենցիայի կոալիցիայի տեղեկագին ծանոթանալու համար կարող եք այցելել կոալիցիայի ինտերնետային էջը անգլերեն լեզվով

