Հայտարարություն «Ա1+» հեռուստաընկերության առնչությամբ հարուցած գործի մասին
Մի շարք ՀԿ-ներ, այդ թվում Թրանսփերենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը հանդես են եկել հայտարարությամբ, որում ասվում է. «2011 թ. հունիսի 10-ին հրապարակվեց Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի՝ «Մելտեքս» ՍՊԸ-ն ընդդեմ Հայաստանի Հանրապետության գործով 2008 թ. հունիսի 17-ի Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշման կատարման մասին CM/ResDH(2011)39 բանաձևը: Սույն որոշումն ընդունվել է 2011 թ. հունիսի 8-ին, ԵԽ Նախարարների մշտական հանձնաժողովի հանդիպման ժամանակ: Իր որոշման մեջ ԵԽ Նախարարների կոմիտեն հայտարարեց «Ա1+» հեռուստաընկերության հիմնադրի՝ «Մելտեքս» ՍՊԸ-ի գործով վճռի կատարման վարույթն ավարտված համարելու մասին: Մեր կազմակերպությունները մանրակրկիտ ուսումնասիրել են որոշումը և դրա հետ կապված հանգամանքները. թերևս դա է պատճառը, որ այս հայտարարությունն ընդունվեց և տարածվեց որոշ ուշացումով»:
Տես հայտարարությունը:

