Խաղաղ հավաքների ազատություն. քաղած դասեր և հետագա ուղիներ
Հավաքների մոնիտորինգ իրականացրած պատվիրակների թվում ս.թ. մայիսի 13-ին Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի (ԹԻՀԿ) նախագահ Սոնա Այվազյանը մասնակցել է Քիշնևում կայացած «Խաղաղ հավաքների ազատություն. քաղած դասեր և հետագա ուղիներ» թեմայով քննարկմանը: Միջոցառման ընթացքում տեղի է ունեցել «Խաղաղ հավաքների ազատության մոնիտորինգի ձեռնարկ»-ի շնորհանդես, որի հեղինակներից է Հավաքների ազատության ԺՀՄԻԳ փորձագիտական խմբի անդամ Նեյլ Ջարմենը:
Քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել մի շարք հրատապ խնդիրների, ինչպիսիք են հավաքների մոնիտորինգը գործնականում, մարտահրավերներն ու դրանց հաղթահարման ուղիները, հավաքների մասին զեկույցի պատրաստումն ու համապարփակ զեկույցի նախագծումը, մոնիտորինգի արդյունքների վերաբերյալ հաղորդակցությունը, իշխանությունների ներգրավումն ու ներգործությունը հանուն փոփոխության, հավաքների մոնիտորինգ իրականացնելիս քաղաքացիական հասարակությանը աջակցելուն ուղղված ԵԱՀԿ-ի և ԺՀՄԻԳ-ի դերը:

