Անտեսվել է շրջակա միջավայրի վրա ազդեցությունը
Ս.թ. ապրիլի 18-ին Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի (ԹԻՀԿ) ծրագրի օգնական Լենա Նազարյանը մասնակցել է Գեղարքունիքի մարզի Սոթքի գյուղապետարանում տեղի ունեցավ Սոթքի ոսկու հանքավայրում ջարդիչ-մամլիչ համալիրի կառուցման վերաբերյալ հանրային լսումներին: Խնդիրն այն էր, որ հանքը շահագործող «Գեո Պրո Մայնինգ Գոլդ» ՍՊԸ-ն չուներ նման համալիրի շինարարության թույլտվություն, ինչպես նաև շրջակա միջավայրի վրա ազդեցության համապտասխան փորձաքննական եզրակացություններ:
Հանրային լսմանը ներկա էին գյուղապետը, Սոթք և հարևան գյուղերի բնակիչներ, ՀԿ-ներ, Սևան ազգային պարկի աշխատակիցներ, մարզպետարանի բնապահպանական վարչության ներկայացուցիչներ և ԶԼՄ-ներ: Հանրային քննարկումներին մասնակցելուց զատ Լենա Նազարյանը այցելել է Սոթքի հանքավայրի շինարարական հրապարակ:

