Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի հիմնադիր և վաղամեռիկ նախագահ Ամալյա Կոստանյանն արժանացել է ԱՄՆ դեսպանության 2011 թ. «Խիզախ կին» մրցանակին հաշվետու և թափանցիկ կառավարման խթանմանը, կոռուպցիայի դեմ պայքարին և քաղաքացիական հասարակության ներգրավվածության ամրապնդմանն ուղղված իր տասնամյա գործունեության համար: Մրցանակի հանձնման արարողության ընթացքում, որին ներկա էին միջազգային կազմակերպությունների, դիվանագիտական առաքելությունների, Հայաստանի պետական կառույցների, կուսակցությունների, քաղաքացիական հասարակության կազմակերպությունների և լրատվամիջոցների ներկայացուցիչներ, ելույթով հանդես է եկել ԱՄՆ դեսպան Մարի Լ. Յովանովիչը` հարգելով Ամալյայի հիշատակը:

Տիկին դեսպանը մրցանակը հանձնել է Ամալյա Կոստանյանի եղբորը`
Հովհաննես Կոստանյանին, ով իր շնորհակալական խոսքում նշել է, որ կցանկանար ապրել այն երկրում, որ երազել էր Ամալյան:

Այնուհետև ելույթ է ունեցել ներկայիս ՀՀ զինվորական դատախազ Գևորգ Կոստանյանը, ով իր նախկին պաշտոնում որպես ՀՀ Նախագահի օգնական եղել է Հակակոռուպցիոն ռազմավարության իրականացման մոնիտորինգի հանձնաժողովի նախագահ:

Տես ԱՄՆ դեսպանի ելույթը և տեսագրությունը ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության ինտերնետային կայքում: