«Ա1+»-ին տված հարցազրույցում Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի (ԹԻՀԿ) նախագահ Սոնա Այվազյանը նշել է, որ ԹԻՀԿ-ը Մարշալի գերմանական ֆոնդի Տարածաշրջանային համագործակցության սևծովյան հիմնադրամի ֆինանսավորմամբ ուսումնասիրություն է կատարել հանքարդյունաբերության ոլորտում և հայտնաբերել է բազմաթիվ բացեր: Պաշտոնական աղբյուրներից կազմակերպությունը փորձել է ստանալ տվյալներ մետաղական հանքավայրերի, այդ թվում` հիմնադիրների, նրանց իրականացրած բնապահպանական-սոցիալական ծրագրերի և վճարումների վերաբերյալ:

ԹԻՀԿ-ը տվյալներ է խնդրել 27 հանքավայրերի մասին, սակայն միայն երեքն են տրամադրել: Պետական կառույցներում պահվող փաստաթղթերը բավականին անփույթ վիճակում են եղել: Այդ փաստաթղթերում բացակայել են օրինակ ինչ-որ հավելվածներ, որտեղ ամրագրված են ընդերքօգտագործման պայմանները, շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատականները, որ պետք է հիմք ծառայեին համապատասխան թույլտվություն տալու կամ չտալու համար: Փաստաթղթերում նաև առկա են եղել տվյալներ, որոնք բացահայտ ցույց են տվել, որ հանքարդյունաբերության բիզնեսում ներգրավված են որոշ պաշտոնյաներ:

Տես հարցազրույցը «Ա1+»-ում