Օրհուսի կոնվենցիայի համապատասխանության կոմիտեն իր 30-րդ նիստում դռնփակ կարգով ավարտուն տեսքի է բերել ՀՀ կողմից Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 2-րդ, 4-րդ, 8-րդ, 9-րդ և 10-րդ կետերով և 9-րդ հոդվածի 2-րդ կետով նախատեսված պարտավորությունների պահանջների չկատարման վերաբերյալ եզրակացությունն ու առաջարկությունները` հաշվի առնելով ստացված մեկնաբանությունները: Այնուհետ, Կոմիտեն հաստատել է եզրակացությունը և որոշել այն հրապարակել զեկույցի առդիրի տեսքով: Հաղորդումը վերաբերում է ՀՀ Լոռու մարզի Թեղուտի պղնձի և մոլիբդենի պաշարների շահագործման համար հանքարդյունահանողին լիցենզիաների տրամադրմանը և դրանց ժամկետի երկարաձգմանը:

Տես Համապատասխանության կոմիտեի եզրակացության և առաջարկությունների նախագծի տեքստը: