2007թ. նոյեմբերին Հայաստանի Հանրապետության կառավարությունը հաստատեց Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործման ծրագիրը, որը գտնվում է Հայաստանի հյուսիս-արևելյան մասում, Դեբեդ գետի ավազանում, երկրաշարժերի և սողանքների առումով խոցելի տարածքում: Հանքի շահագործման նպատակով տրամադրված տարածքը 1,491 հեկտար է, որի 82%-ը ծածկված է լեռնային անտառներով: Հանքի շահագործման արդյունքում կգոյանան մոտ 500 մլն. տոննա վտանգավոր նյութերի պոչանք և 600 մլն. տոննա այլ թափոններ: Պոչանքը տեղադրվելու է Դուքանաձոր գետի կիրճում, որը թափվում է Շնող գետը` անդրսահմանային Դեբեդ գետի վտակը:

Հաշվի առնելով, որ
- հանքավայրի շահագործումը կարող է հանգեցնել մի քանի հարյուր հեկտար լեռնային անտառների կորստի, ջրային ռեսուրսների չորացման, հողերի էրոզիայի և ամբողջական էկոհամակարգերի, այդ թվում` անհետացման եզրին գտնվող բույսերի և կենդանիների ոչնչացման,

- բնական աղետների կամ արդյունաբերական վթարների դեպքում արծաթ, ռենիում, կապար, մկնդեղ, պղինձ, մոլիբդեն, ցինկ, ծծմբային միացություններ և այլ քիմիական նյութեր պարունակող պոչանքները կթունավորեն Շնող գետի և դրա վտակների կողմից ոռոգվող դաշտերը` սպառնալով սննդի անվտանգությանը և մարդկանց առողջությանը.

հաստատելով, որ
- հանքարդյունահանող ընկերության կողմից կազմված շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատականը մշակվել է միայն նախագծի առաջին 8 տարիների համար` առանց հաշվի առնելու նախագծի 50 տարվա ժամանակահատվածի հետևանքները և, ինչպես նաև արտակարգ իրավիճակները և ռիսկերը` անդրսահմանային համատեքստում,

- Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության կողմից տրամադրված բնապահպանական փորձաքննության դրական եզրակացությունը նկատի չի առել շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության սխալ հաշվարկները և էկոհամակարգերին հասցվող վնասների թերագնահատումը,

- Թեղուտի հանքավայրի շահագործմանն առնչվող որոշումների ընդունման գործընթացները թերացել են հասարակայնության արդյունավետ և ժամանակին ծանուցում և մասնակցություն ապահովելու գործում` ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի «Շրջակա միջավայրի հարցերին առնչվող տեղեկության մատչելիության, որոշումների ընդունման գործընթացում հասարակության մասնակցության և արդարադատության մատչելիության մասին» (Օրհուսի) կոնվենցիայի շրջանակներում Հայաստանի ստանձնած պարտավորությունների համաձայն.

- Հայաստանի Հանրապետության կառավարությունը չի ձեռնարկել ոչ մի քայլ` բացահայտելու անդրսահմանային ռիսկերը և խորհրդակցություն սկսելու Վրաստանի իշխանությունների ու հասարակայնության հետ` իրականացնելու ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի ,Անդրսահմանային համատեքստում շրջակա միջավայրի վրա ազդեցության մասինե Էսպուի կոնվենցիայի շրջանակներում ստանձնած իր պարտավորությունները,

- Վրաստանի կառավարությունը չի ճանաչել անդրսահմանային ռիսկերի հնարավորությունը և ձախողել է ոչ միայն վավերացնել ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի Էսպուի կոնվենցիան, այլև դրսևորել է անպատասխանատու վարքագիծ և չի կատարել համապատասխան հարցումներ` ընթացք տալու մտահոգ հասարակայնության կողմից հնչեցված ահազանգերին.

մտահոգվելով, որ
- երկու երկրների իշխանությունների նման անպատասխանատու մոտեցման հետևանքով տարածաշրջանը կարող է կանգնել էկոլոգիական աղետի առջև, իսկ Հայաստանի Հանրապետությունը` որպես աղետի աղբյուր հանդիսացող երկիր, պարտավորված կլինի ոչ միայն վերացնել վնասները սեփական երկրի սահմաններում, այլև հատուցել հարևան պետությունների կրած վնասները.

Մենք` Հայաստանի Հանրապետության և Վրաստանի ներքոստորագրյալ հասարակական կազմակերպություններս և անհատներս անհրաժեշտ ենք գտնում, որ

Հայաստանի Հանրապետության իշխանությունները
- կասեցնեն Թեղուտի հանքավայրի շահագործման ծրագիրը` մինչև շրջակա միջավայրին հասցվող վնասների վերագնահատումը,
- կազմակերպեն շրջակա միջավայրի վրա ազդեցության անկողմնակալ և համապարփակ գնահատում` միջազգային լավագույն փորձին համապատասխան,
- սկսեն խորհրդակցություններ Վրաստանի իշխանությունների և հասարակայնության հետ Թեղուտի հանքավայրի շահագործման արդյունքում հնարավոր անդրսահմանային ազդեցության վերաբերյալ:

Վրաստանի իշխանությունները
- վավերացնեն Էսպուի կոնվենցիան,
- մասնակցեն Հայաստանի Հանրապետության իշխանությունների կողմից ձեռնարկվող խորհրդակցություններին` բացահայտելու շրջակա միջավայրի վրա հնարավոր ազդեցությունը անդրսահմանային համատեքստում:

Հայաստան
1. «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ, Սոնա Այվազյան, [email protected], [email protected]
2. «Էկոդար» բնապահպանական ՀԿ, Հրայր Սավզյան, [email protected]
3. «Էկոլուր» տեղեկատվական ՀԿ, Ինգա Զարաֆյան, [email protected]
4. «Մարդու իրավունքների և ժողովրդավարության ինստիտուտ» ՀԿ, Արփինե Գալֆայան, [email protected]
5. «Հայաստանի թռչունների պահպանման միություն»ՀԿ, Մամիկոն Ղասաբյան, [email protected]
6. «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» ՀԿ, Արթուր Սաքունց, [email protected], [email protected]
7. «Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ» ՀԿ, Լևոն Բարսեղյան, [email protected]
8. «Մենք պլյուս» ՀԿ, Նադեժդա Հակոբյան, [email protected]
9. «Կրթության ասպարեզ» ՀԿ, Անահիտ Մարգարյան, [email protected]
10. «Հայաստանի հելսինկյան կոմիտե» ՀԿ, Ավետիք Իշխանյան, [email protected]
11. «Թռչնասերների կենտրոն» ՀԿ, Սիլվա Ադամյան, [email protected]
12. «Իկոմոս» միջազգային ՀԿ, Գագիկ Սուխուդյան, [email protected]
13. «Բուրգ»բնապահպանական երիտասարդական ՀԿ, Արման Վերմիշյան, [email protected]
14. «Շողեր միություն» ՀԿ, Հասմիկ Ասլանյան, [email protected]
15. «Հայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա միջավայրի» ՀԿ, Լիլիկ Սիմոնյան, [email protected]
16. «Էկո-Սիս» ՀԿ, Կամո Սաֆրազյան, [email protected]
17. «Էկոլոգիական ակադեմիա» ՀԿ, Գրետա Գաբրիելյան, [email protected]
18. «Սրբ. Սանդուխտ տիկնանց միություն» ՀԿ, Արտեմիս Լեփեջյան, [email protected]
19. «Հայաստանի անտառներ» ՀԿ, Նազելի Վարդանյան, [email protected]
20. «Էյ Թի ՓԻ» բարեգործական հիմնադրամ (Հայաստան Ծառատունկ Ծրագիր), Արեգ Մաղաքյան, [email protected]
21. ENPI/FLEG ծրագիր, Լյուբա Բալյան, [email protected]
22. Երևանի Օրհուսի կենտրոն, Սիլվա Այվազյան, [email protected]
23. Ստեփանավանի Օրհուս կենտրոն, Մանյա Մելիքջանյան, [email protected]
24. Վանաձորի Օրհուսի կենտրոն, Պերճ Բոջուկյան, [email protected],
25. Ալավերդու Օրհուսի կենտրոն, Անուշ Էվոյան, [email protected]
26. Թեղուտի պաշտպանության խումբ, Մարիա Աղաջանյան, [email protected]

Վրաստան
27. «CEE Bankwatch Network» ոչ կառավարական կազմակերպություն, Մանանա Կոչլաձե, [email protected]
28. «Կանաչ այլընտրանք», ՀԿ Նինո Գուջարաիձե, [email protected]
29. «Վրաստանի քաղաքացիական հասարակության զարգացման ասոցիացիա»ՀԿ,Գյուլնարա Շոշիտաշվի, [email protected]
30. «Ջրային գլոբալ համագործակցություն ? Վրաստան», Գեորգի Ձամուկաշվիլի, [email protected]
31. Վրաստանի կանաչների շարժում/Երկրի բարեկամներ, Նինո Չխոբաձե, [email protected], [email protected]