«Հյումն Ռայթս Ուոթչ»-ի 2011 թ. Համաշխարհային զեկույցն ամփոփել է մարդու իրավունքների վիճակն աշխարհի ավելի քան 90 երկրներում ու տարածքներում` արտացոլելով 2010 թ. տեղացի իրավապաշտպանների գործակցությամբ կազմակերպության աշխատակիցների իրականացրած ծավալուն հետաքննական աշխատանքը: Այս տարվա զեկույցը մեծ տեղ է հատկացրել, իր ձևակերպմամբ, ԱՄՆ, ՄԱԿ-ի, ԵՄ և եվրոպական գլխավոր պետությունների լռությանն ու հանցակցությանը այն զարգացող երկրների հետ առնչվելիս, որտեղ չարաշահվում են մարդու իրավունքները:

Հայաստանի վերաբերյալ զեկույցում նույնպես մատնանշված է, որ նրա միջազգային գործընկերները թերացել են իրենց լծակներն ամբողջությամբ գործադրել մարդու իրավունքների ապահովման տեսանկյունից Հայաստանի վրա ներազդելու համար: Եվրամիությունն ու Հայաստանը բանակցություններ են սկսել ասոցացման համաձայնագրի հետ կապված առավել սերտ կապեր հաստատելու նպատակով:

Հայաստանի իշխանությունները դեռևս պատշաճ հետաքննություն չեն ապահովել 2008 թ. մարտին Երևանում տեղի ունեցած բախումներում ոստիկանության անհամարժեք մեծ ուժի գործադրման համար ընդդիմության աջակիցների հանդեպ, ովքեր բողոքում էին նախագահական ընտրություններում թույլ տված ընտրակեղծիքների դեմ: Ընդդիմության տասներկու աջակիցներ առայսօր անազատության մեջ են:

Ոստիկանությունում կալանվածների հանդեպ խոշտանգումներն ու բռնարարքները շարունակվում են առայսօր: «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքը սահմանափակում է լրատվամիջոցների բազմակարծությունը: Իշխանություները շարունակում են սահմանափակել հավաքների ազատությունը:

Տես Ամբողջական զեկույցը և Հայաստանի վերաբերյալ զեկույցը անգլերեն լեզվով