Ս. թ. հունվարի 19-ից 21-ը Հայաստանի քաղաքացիական հասարակության փորձագետների պատվիրակության կազմում Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի գործադիր տնօրեն Վարուժան Հոկտանյանն այցելել է Վաշինգտոն: Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի կազմակերպած այցի ընթացքում վերլուծություններ ու առաջարկություններ են ներկայացվել մարդու իրավունքների, լրատվամիջոցների ազատության ու կոռուպցիայի վերաբերյալ ԱՄՆ կառավարության համապատասխան ոլորտների ու հայկական սփյուռքի կազմակերպությունների ազգային կենտրոնակայանների մասնագետներին:

Նրանք քննարկել են Հայաստանի կառավարության ցուցաբերած առաջընթացը ստանձնած պարտավորությունների կատարման ուղղությամբ Սպիտակ տան ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմի, ԱՄՆ սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի, ԱՄՆ պետքարտուղարության, Եվրոպայում անվտանգության և համագործակցության հանձնաժողովի (Հելսինկյան հանձնաժողով), ԱՄՆ ՄԶԳ Եվրոպայի և Եվրասիայի բյուրոյի, Հազարամյակի մարտահրավեր կորպորացիայի ներկայացուցիչների հետ: Հանդիպումներ են կազմակերպվել նաև Ամերիկայի հայ դատի գրասենյակի և Ամերիկայի հայկական համագումարի ներկայացուցիչների հետ:

Հանդիպումների ավարտին տեղի է ունեցել Պետքարտուղարության կազմակերպած կլոր սեղան: Պատվիրակության անդամներ Լևոն Բարսեղյանն ու Վարուժան Հոկտանյանը Ամերիկայի ձայն-ի հյուրերն էին: Տես Վարուժան Հոկտանյանի հարցազրույցը այդ ռադիոկայանի հայկական ծառայությանը: