Համաձայն «Ֆրիդոմ հաուս» կազմակերպության հրապարակած Ազատությունն աշխարհում 2011թ. զեկույցի, որը ներկայացնում է քաղաքական իրավունքների և քաղաքացիական ազատությունների ամենամյա գնահատականը, 2010-ին հինգերորդ տարին անընդմեջ ազատության անկում է արձանագրվել ողջ աշխարհում: Ուսումնասիրության 40-ամյա պատմության մեջ այն ամենաերկար շարունակական անկում գրանցած ժամանակահատվածն է: 2010-ը աչքի է ընկել ազատ երկրների հետընթացով և ընտրովի ժողովրդավարությունների թվի նվազմամբ, ինչպես նաև ողջ մերձավորարևելյան և հյուսիսաֆրիկյան տարածաշրջանում ազատության վատթարացմամբ:

Ուսումնասիրության արդյունքներով Հայաստանը այս տարի ևս առաջընթաց չի արձանագրել ժողովրդավարության զարգացման ուղղությամբ, դասվելով մասամբ ազատ երկրների շարքը, քաղաքական իրավունքների և քաղաքացիական ազատությունների սահմանափակ պահպանմամբ` ուր իշխում է կոռուպցիան, իրավունքի գերակայությունը ապահովված չէ, տիրապետող է մեկ կուսակցություն` բազմակարծության որոշակի աստիճանով: «Ֆրիդոմ հաուս»-ի գնահատմամբ, ինչպես նախորդ տարի, Հայաստանում քաղաքական իրավունքներն արժանացել են 6, իսկ քաղաքացիական ազատությունները` 4 միավորի, իսկ Լեռնային Ղարաբաղը ներկայացվել է որպես անազատ:

Մանրամասների հետ կարող եք ծանոթանալ` այցելելով «Ֆրիդոմ հաուս» կազմակերպության ինտերնետային կայքը անգլերենով: