Ս.թ. դեկտեմբերի 14-ին Թեղուտի պաշտպանության խմբի անդամ, Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի նախագահ Սոնա Այվազյանը «Կոնգրես» հյուրանոցում մասնակցել և ելույթ է ունեցել «Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործման ծրագրի էկոլոգիական անվտանգության մասին» միջազգային կոնֆերանսին: Թեղուտի պաշտպանության խմբի և «Կանաչ այլընտրանք» վրաստանյան հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ անցկացված կոնֆերանսին հրավիրվել էին Հայաստանի ու Վրաստանի պետական կառույցների, միջազգային կազմակերպությունների և կոնվենցիաների, հանքարդյունահանող ընկերությունների, ֆինանսական ինստիտուտների ու ՀԿ ներկայացուցիչներ, անկախ փորձագետներ և լրագրողներ:

Կոնֆերանսը նպատակ ուներ բացահայտել և քննարկել փորձագետների ու ՀԿ-ների մտահոգությունները` կապված Թեղուտի հանքավայրի հետ, որը տեղակայված է անդրսահմանային Դեբեդ գետի ավազանում` երկրաշարժերի ու սողանքների ենթակա տարածքում: Կոնֆերանսի նախօրեին կազմակերպվել է այցելություն Թեղուտ` հանքավայրի ազդեցությանը ենթակա տարածքը մասնակիցներին ներկայացնելու համար:

Մանրանասների համար տես Ազատություն ռադիոկայանի տեսանյութերը