ՄԱԿԿԴԿ-ի դաշինքը, ինչն իրենից ներկայացնում է 100 երկրներում գործող քաղաքացիական հասարակության ավելի քան 240 կազմակերպությունների համաշխարհային ցանց, կոչ է անում ՄԱԿԿԴԿ-ի մասնակից պետություններին և ՄԱԿԹՀԳ-ին ապահովելու, որ ՄԱԿԿԴԿ-ի հսկման նորաստեղծ մեխանիզմը լինի թափանցիկ և մասնակցային:

Թափանցիկությունն ու քաղաքացիական հասարակության մասնակցությունը վճռորոշ դերակատարություն ունեն ողջ աշխարհում կոռուպցիայի դեմ պայքարում, որն ամրագրված է ՄԱԿԿԴԿ-ի հոդված 13-ում և ՄԱԿԴԿ այլ դրույթներում: Նմանապես, դրանք էական նշանակություն ունեն ՄԱԿԿԴԿ-ի արդյունավետ և հանրության կողմից վստահելի հսկման մեխանիզմի համար, ինչպես դա արտացոլված է ՄԱԿԿԴԿ-ի կիրարկման գնահատման մեխանիզմի բանաձևի դրույթներում, որոնք կոչ են անում, որ այդ մեխանիզմը լինի «թափանցիկ, արդյունավետ, միջամտություններից զերծ, բաց լայն մասնակցության համար և անկողմնակալ» (Մասնակից պետությունների կոնֆերանսի (ՄՊԿ) 3/1 բանաձևի II.3 (ա) պարբերություն):

Քաղաքացիական հասարակության դիտորդները ՄԱԿԿԴԿ-ի ԻՀԽ-ում

Մենք կոնվենցիայի մասնակից պետություններին կոչ ենք անում ապահովելու թափանցիկություն և լայն մասնակցություն ՄԱԿԿԴԿ-ի կիրարկումը գնահատող մեխանիզմում` ՄԱԿԿԴԿ-ի ԿԳԽ-ում քաղաքացիական հասարակության դիտորդների մասնակցության միջոցով, որը հնարավորություն կտա նրանց իրենց ներդրումն ունենալ ԿԳԽ-ի աշխատանքներում:

Քաղաքացիական հասարակության մասնակցությունը ամրագրված է ՄԱԿԿԴԿ-ի մասնակից պետությունների կոնֆերանսի (ՄՊԿ) կանոնակարգի կանոն 17-ում, որը քաղաքացիական հասարակության կազմակերպություններին թույլ է տալիս որպես դիտորդ մասնակցել նիստերին և ներկայացնել առաջարկություններ: Սույն կանոնը վերաբերում է նաև ԿԳԽ-ին: Իրավական հարցերով ՄԱԿ-ի գրասենյակը վերջերս հանդես է եկել իրավական եզրակացությամբ, որում ասվում է, որ.

- ՄԱԿԿԴԿ-ի ՄՊԿ-ի ընդունած կանոնները կիրառելի են ԿԳԽ-ի դեպքում ևս, որը հանդիսանում է ՄԱԿԿԴԿ-ի օժանդակ մարմին, և

- ԿԳԽ-ն լիազորված չէ սահմանել իր սեփական կանոնակարգի կանոնները, և եթե ԿԳԽ-ն փորձի այլ կանոն մտցնել դիտորդների մասնակցության վերաբերյալ, այն ստիպված պետք է լինի դիմել ՄՊԿ-ին, որպեսզի վերջինս համապատասխան որոշում կայացնի: (Տես www.unodc.org/unodc/en/treaties/CAC/IRG-session1-resumed.html: Տես հատկապես այդ եզրակացության կետ 11, 12 և 16-ը):

Մենք կոչ ենք անում ԿԳԽ-ին հարգել ՄԱԿ-ի Իրավական հարցերով գրասենյակը և կիրառել ՄՊԿ կանոնակարգի կանոնները:

Թափանցիկություն և քաղաքացիական հասարակության ներգրավում վերահսկման գործընթացում

Ի լրումն վերը ասվածին` կոչ ենք անում մասնակից պետություններին առանձին երկրների կողմից ՄԱԿԿԴԿ-ի կիրարկման գնահատման գործընթացներում լինել թափանցիկ և աջակցել դրանցում քաղաքացիական հասարակության ներգրավմանը: Այդ ներգրավումն իր մեջ պետք է ներառի կիրարկման գնահատման գործընթացի բոլոր փուլերում քաղաքացիական հասարակության ներգրավմանը հետևյալ կերպ.

ՄԱԿԹՀՊԳ-ն Ինտերնետի միջոցով հրապարակում է պետական այն մարմինների վերաբերյալ տվյալներ, որոնք թույլ կտան քաղաքացիական հասարակությանը փոխգործակցել իրենց համապատասխան երկրների կառավարությունների հետ կիրարկման գնահատման ողջ գործընթացի ընթացքում;

- ՄԱԿԹՀՊԳ-ն Ինտերնետի միջոցով հրապարակում է այն ամբողջ տեղեկատվությունը, որը վերաբերում է գնահատման անցկացման ժամանակացույցին` ներառյալ տեղեկատվություն այն մասին, թե որ երկրներն են թույլատրել իրենց երկիր գնահատման նպատակով այցելություն կատարել, և այդ այցելությունների ժամկետները;

- Գնահատման ենթակա երկրները համաձայնվում են ողջամիտ ժամկետներում Ինտերնետի միջոցով հրապարակել իրենց ինքնագնահատման հարցաթերթիկներին այլ երկրների պատասխանները;

- Գնահատման ենթակա երկրները թույլատրում են գնահատումն անցկացնող աշխատանքային խմբերին այցելություններ կատարել իրենց երկրներ և հրավիրում են քաղաքացիական հասարակության կազմակերպություններին այդ այցելությունների ժամանակ խորհրդատվություններ անցկացնելու նշված խմբերի հետ;

- Գնահատում անցկացնող երկրներն այցելում են գնահատման ենթակա երկրներ` համաձայնեցնելով վերջիններիս հետ իրենց այցելությունների ժամկետները;

- Գնահատման ենթակա երկրները թույլատրում են ՄԱԿԹՀՊԳ-ին հրապարակել ազգային զեկույցներն ամբողջությամբ (ոչ միայն ամփոփիչ մասը)` նպաստելու համար հանձնարարականների մշակման ժամանակ համագործակցության ջանքերը;

- ԿԳԽ-ն և ՄԿՊ-ն հրավիրում են քաղաքացիական հասարակությանը և մասնավոր սեկտորին` ներկայացնելու իրենց առաջարկությունները նիստերի ժամանակ:

Այս պայմանների ապահովման դեպքում մասնակից պետությունները կնպաստեն գնահատման հուսալի գործընթաց իրականացնելուն: Այն կծառայի «կոռուպցիայի հետևանքով հասարակությունների կայունությանը և անվտանգությանը սպառնող այն հիմնախնդիրների և վտանգների» չեզոքացման նպատակին, «որոնք վնասում են հասարակության ինստուտները և ժողովրադավարական արժեքները, բարոյական արժեքները և արդարությանը և վտանգում են կայուն զարգացումն ու օրենքի գերակայությունը»:

26 նոյեմբերի 2010 թ.