Ս.թ. դեկտեմբերի 8-ին Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը (ԹԻՀԿ) հրավիրել էր ՀՀ ընդերքի կառավարման ոլորտում իրականացվող բարեփոխումների մասին աշխատանքային քննարկում «Մարիոթ Արմենիա» հյուրանոցում: Միջոցառման ընթացքում ԹԻՀԿ նախագահ Սոնա Այվազյանը ներկայացրել է հասարակայնության ներկայացուցիչների առաջարկությունները, իսկ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի բնօգտագործման տնտեսագիտության ամբիոնի դասախոս Էդիտա Վարդգեսյանը` հանքարդյունաբերության ոլորտում միջազգային առաջադեմ փորձն ու չափանիշները:

Հաջորդ բանախոս ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության ընդերքի վարչության պետ Վարդան Վարդանյանն անդրադարձել է ՀՀ ընդերքի օրենսդրական բարեփոխումներին` միջազգային առաջադեմ փորձի և չափանիշների լույսի ներքո: Բանախոսություններին հաջորդել է քննարկումը:

ԹԻՀԿ-ը հանդես է եկել ՀՀ ընդերքի օրենսգրքի նախագծի վերաբերյալ ընդհանուր հայեցակարգային դիտարկումներով և առանձին հոդվածներին առնչվող խնդիրների մեկնաբանությամբ:

Մանրամասների համար տես Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի Դիտողություններ ու առաջարկություններ ՀՀ ընդերքի օրենսգրքի նախագծի վերաբերյալ