Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը միացել է քաղաքացիական հասարակության մի շարք կազմակերպությունների կոչին` ուղղված ԵԽԽՎ Մոնիտորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցով համազեկուցողների` դեռևս ս.թ. հունիսի 22-ին Երևան կատարելիք այցի հետաձգմանը: ՀՀ իշխանությունների կողմից մոնիտորինգի գործընթացը անձնավորելու ճիգերը անընդունելի համարելով` ՀԿ-ները ևս մեկ անգամ կոչ են արել հանձնաժողովին չենթարկվել ՀՀ իշխանությունների ճնշումներին, ներկայացնել համազեկուցողների այցն անհապաղ իրականացնելու պահանջ և հասնել այդ պահանջի իրականացմանը:

Տես Կոչ ԵԽԽՎ Մոնիտորինգի հանձնաժողովին