Կոռուպցիան խիղճ չունի: Երբ թույլ է տրվում, որ տարածվի, կոռուպցիայի կործանիչ ազդեցությունը հանգեցնում է վստահության կորստի ու առաջացնում է անարդարության զգացում` անկախ աշխարհագրությունից կամ ոլորտից: Սույն աղետը կանխելու նպատակով ԹԻ-ն ջանում է ողջ աշխարհում խթանել կառավարության և մասնավոր հատվածի ավելի մեծ թափանցիկությունն ու հաշվետվողականությունը և մարդկանց հնարավորություն է տալիս պահանջելու իրենց իրավունքների իրացումը: ԹԻ-ի վերջերս հրապարակված տարեկան հաշվետվությունը համոզիչ կերպով վկայում է, թե համաշխարհային հակակոռուպցիոն շարժումը կոնկրետ ինչ հաջողություններ է գրանցել կոռուպցիայի դեմ պայքարում ԹԻ-ի` աշխարհի ավելի քան 90 մասնաճյուղերում:

Այն պատկերացում է տալիս, թե որտեղ և ինչպես է ԹԻ շարժումը ակտիվորեն պայքարել կոռուպցիայի դեմ 2009-ին:

Տես Թրանսփարենսի Ինթերնեշնլ-ի 2009թ. տարեկան հաշվետվությունը անգլերենով