ԹԻՀԿ-ը կազմակերպում է երկօրյա անվճար վերապատրաստման դասընթաց հասարակագիտություն դասավանդող ուսուցիչների համար, որի ընթացքում մասնակիցները կխորացնեն իրենց գիտելիքները կոռուպցիայի և դրա դեմ պայքարի մասին, ինչպես նաև կքննարկեն այս թեմաներն աշակերտներին մատչելի ու հետաքրքիր ներկայացնելու մեթոդները։
Դասընթացը կանցկացվի Երևանում՝ երկու խմբով․

  • 1-ին խումբ՝ օգոստոսի 17-18
  • 2-րդ խումբ՝ օգոստոսի 22-23

Մասնակցությունն անվճար է, իսկ դասընթացը հաջողությամբ ավարտած մասնակիցները կստանան հավաստագրեր։

Մասնակցության համար անհրաժեշտ է լրացնել գրանցման հայտը https://shorturl.at/mvxdN մինչև օգոստոսի 8-ը ներառյալ։

Խնդրում ենք նկատի ունենալ, որ դասընթացը կանցկացվի Երևանում և ԹԻՀԿ-ը չի հոգում մասնակիցների տեղափոխության ու կեցության ծախսերը։

Եթե հայտերի թիվը գերազանցի նախատեսված մասնակիցների թիվը, ընտրությունը կկատարվի հայտերի ներկայացման հերթականությամբ։

Դասընթացը կազմակերպվում է Շվեդիայի կառավարության աջակցությամբ։