Որքանո՞վ է Հայաստանում միջավայրը նպաստավոր քաղաքացիական մասնակցության համար
ԹԻՀԿ փորձագետ Տաթևիկ Մարգարյանը հյուրընկալվել էր «Քաղաքացու ձայն» հարթակի «Կանաչ ուղեգիծ» հաղորդաշարին՝ խոսելու քաղաքացիական հասարակության մասնակցության կարևորության մասին՝ իրական ժողովրդավարական հասարակությունների ձևավորման և զարգացման գործընթացում։
Զրույցի ընթացքում քննարկվել է, թե ինչպես կարող է քաղաքացիների ակտիվ մասնակցությունը և հանրային վերահսկողությունը նպաստել ավելի թափանցիկ ու հաշվետու կառավարմանը, ինչպես նաև ապահովել, որ համայնքային և բնապահպանական հարցերում ընդունվող որոշումները առավելապես արտացոլեն հանրային շահը:
Նյութի սկզբնաղբյուր՝ «Քաղաքացու ձայն»-ը մեդիահարթակ

