Նոյեմբերի 21-ին ԹԻՀԿ-ը մեկնարկեց 12րդ հակակոռուպցիոն դպրոցը։

Մեր մասնակիցներին սպասվում է շատ խիտ ու ակտիվ ուսումնական գործընթաց։ Վեցօրյա դպրոցի շրջանակներում մեր մասնակիցները կուսումնասիրեն կոռուպցիայի էությունը, դրա տեսակները և կծանոթանան կոռուպցիայի չափման մեթոդներին։ Դասընթացի շրջանակում մասնակիցները կստանան նաև կարևոր տեղեկատվություն շահերի բախման, բարեվարքության և ազդարարների համակարգի վերաբերյալ, կուսումնասիրեն ՀՀ պետական գնումների գործընթացը, կխոսեն հակակոռուպցիոն քաղաքականությունների մշակման միջազգային փորձից և այլ կարևոր թեմաներից։ Դպրոցը կավարտենք «Կոռումպաստան» դերախաղով։

Դպրոցում դասախոսություններով հանդես են գալու ոլորտի առաջատար մասնագետները՝ կիսվելով իրենց փորձով և գիտելիքներով։

Հակակոռուպցիոն 12-րդ դպրոցն իրականացվում է Շվեդիայի կառավարության աջակցությամբ։