Ականատեսը հրապարակել է Վաղարշապատի ընտրությունների քվեարկության օրվա վերաբերյալ տեղեկանք
«Ականատես» դիտորդական առաքելությունը 2025 թվականի նոյեմբերի 16-ին վերահսկել է Վաղարշապատի ավագանու ընտրությունների ընթացքը՝ սկսած քվեարկության մեկնարկից՝ առավոտյան 08:00-ից, մինչև արդյունքների հաշվարկի ավարտը։ Առաքելությունն ապահովել է ամբողջ գործընթացի շարունակական դիտարկում՝ գնահատելու ընտրությունների կազմակերպվածությունը, թափանցիկությունը և օրինականությունը։
Առաքելության 10 դիտորդներն աշխատել են շրջիկ ձևաչափով՝ այցելելով համայնքի բոլոր 47 ընտրատեղամասերը, ինչպես նաև հետևել թիվ 14 ԸԸՀ-ի աշխատանքներին։
Մեր դիտորդները դիտարկվել են նաև կուսակցական շտաբները, գրասենյակները և ընտրատեղամասերին հարող տարածքները։
Ընդհանուր առմամբ, քվեարկությունն անցել է խաղաղ մթնոլորտում, առանց համակարգային խնդիրների կամ լուրջ միջադեպերի։
Դիտորդական առաքելությունն իրականացվում է Միացյալ Թագավորության միջազգային զարգացման աջակցության շրջանակում, Միացյալ Թագավորության կառավարության կողմից։ Արտահայտված տեսակետները պարտադիր չէ, որ արտացոլեն Միացյալ Թագավորության կառավարության պաշտոնական դիրքորոշումը:
Մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ։

