Այսօր դեկտեմբերի 9-ն է` ՄԱԿ-ի կողմից հռչակված կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օրը: Հայաստանը դիմավորում է այդ օրը ս.թ. նոյեմբերի 17-ին հրապարակված` Թրանսփարենսի Ինթերնեշնլ միջազգային հակակոռուպցիոն շարժման կոռուպցիայի ընկալման համաթվի անկմամբ, 180 երկրների շարքում մնալով պետությունների այն խմբում, որտեղ տիրում է համատարած կոռուպցիա: 2003-ից ի վեր մեր երկիրը ձեռներեցների ու փորձագետների կողմից ընկալվում է որպես մի երկիր, որում չի արձանագրվում և ոչ մի առաջընթաց կոռուպցիայի դեմ պայքարում:

2009թ. հունիսին հրապարակվել են նաև Թրանսփարենսի Ինթերնեշնլ-ի մեկ այլ ուսումնասիրության` Կոռուպցիայի համաշխարհային բարոմետրի տվյալները: Դրանց համաձայն, հարցմանը մասնակցած Հայաստանի քաղաքացիների 43%-ը նախորդ 12 ամիսների ընթացքում կաշառք է տվել, իսկ 48%-ն էլ անարդյունավետ է համարել կոռուպցիայի դեմ իշխանությունների պայքարը, չնայած երկրում իրականացվող հակակոռուպցիոն նախաձեռնությունների:

Տես Հայտարարության ամբողջական տեքստը