Ներկայացնում ենք «Անհետացող Երևան» շարքի հերթական պատմությունը։

Արամի փողոցը Երևանի ամենահին փողոցներից մեկն է։ Այն կազմավորվել է 19-րդ դարի երկրորդ կեսին, երբ Երևանի բերդը սկսեց վերանալ,իսկ քաղաքը՝ ընդլայնվել։ Փողոցն իր անունը կրում է Առաջին Հանրապետության հիմնադիր հայրերից մեկի՝ Արամ Մանուկյանի պատվին։ Ցավոք այս տունը տարիների ընթացքում անտեսվեց ու չպահպանվեց։

Տունն ընդգրկված է «Հին Երևան» համալիրի կառուցապատման ծրագրում և ենթակա է ապամոնտաժման ու տեղափոխման։ Մինչդեռ Հուշարձանի տարածքի օտարման վերաբերյալ ՀՀ կառավարության որոշումը հակասում է դրա պահպանման իրավական կարգավիճակին։

Կառուցապատողը կորցրել է ձեռքբերման իրավունքը։ Շենքը ենթակա չէ օտարման։ Համաձայն «Հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» Հայաստանի Հանրապետության 2006 թվականի նոյեմբերի 27-ի ՀՕ-185-Ն օրենքի 4 հոդվածի 3-րդ կետի․ «Հասարակության և պետության կարիքը չի կարող համարվել բացառիկ՝ գերակա հանրային շահ, եթե օտարման նպատակի իրագործումը չի սկսվելու բացառիկ՝ գերակա հանրային շահ ճանաչելու մասին կառավարության համապատասխան որոշումն ուժի մեջ մտնելուց հետո յոթ տարվա ընթացքում։

ԹԻՀԿ առցանց շտեմարանում ներկայացված է 94 պատմական շենքի ճակատագիր՝ անցյալը, ճարտարապետական արժեքը, իրավական կարգավիճակն ու պահպանման խնդիրները։