ԹԻՀԿ գրասենյակում հյուրընկալել էինք Կոտայքի մարզի Նոր Հաճն համայնքի Մեծն Մուրադի անվան թիվ 4 դպրոցի և Երևանի «Ուսում» դպրոցի աշակերտներին։

Հանդիպումների ընթացքում միասին վերլուծեցինք կոռուպցիա երևույթը, դրա առաջացման հիմնական պատճառներն ու պայքարի ձևերը։

Ոգևորիչ էր տեսնել աշակերտների ակտիվ մասնակցությունը, լսել նրանց կողմից բարձրաձայնվող հարցերը և տեսակետները։

Երիտասարդների մասնակցությունը կարևոր է ավելի արդար ու թափանցիկ հասարակություն կառուցելու գործում։
Շնորհակալ ենք բոլոր ակտիվ մասնակիցներին իրենց հետաքրքրվածության և ոգևորության համար։