Կայացել է «Actio Popularis ինստիտուտը ՀՀ իրավական համակարգում. խնդիրներ և լուծումներ» հետազոտության ներկայացումը՝ ՔՀԿ-ների, Ազգային ժողովի, Վճռաբեկ դատարանի և Արդարադատության նախարարության ներկայացուցիչների մասնակցությամբ։

Բանախոսների շարքում էր նաև ԹԻՀԿ գործադիր տնօրեն Սոնա Այվազյանը։
Միջոցառումն իրականացվել էր «ՔՀԿ չափիչ՝ ի գործ» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ՝ ECNL-ի և Արևելյան գործընկերության երկրների գործընկերների մասնակցությամբ։