2024 թվականին, ինչպես և նախորդ տարիներին, հավաքների ընթացքում ոստիկանության կողմից ուժի անհամաչափ կիրառման և բռնության բազմաթիվ դեպքեր են արձանագրվել։ Ազգային ժողովի կողմից վերջերս ընդունված օրենսդրական փաթեթը կարող է մասամբ հասցեագրել այս խնդիրները՝ նպաստելով խաղաղ հավաքների իրավունքի իրացման բարելավմանը։

«Ոստիկանության գվարդիայի մասին» նոր օրենքը նպատակ ունի ստեղծել ոստիկանական մի ստորաբաժանում, որը պատասխանատու կլինի հասարակական կարգի և հասարակական անվտանգության պահպանման համար՝ միջազգային չափանիշներին համապատասխան։ Ակնկալվում է, որ այս օրենքը կնպաստի նաև հավաքների մասնակիցների իրավունքների իրացման բարելավմանը, քանի որ մի շարք դրույթներ է պարունակում ոստիկանների պարբերական վերապատրաստումների, ֆիզիկական ուժի և հատուկ միջոցների օգտագործման պայմանների վերաբերյալ: Բացի այդ, փաթեթում ներառված «Հավաքների ազատության մասին» օրենքի փոփոխությունները հավաքների կազմակերպիչներին թույլ կտան հավաքների մասին ծանուցումը ներկայացնել ավելի ուշ՝ հավաքի սկզբից առնվազն 72 ժամ առաջ (նախկինում առնվազն 7 օրվա փոխարեն)։

Ավելի մանրամասն՝ նյութի սկզբնաղբյուրում