«Ի՞նչ և ինչպե՞ս խոսել կոռուպցիայի մասին» հատուկ դասընթաց ուսուցիչների համար
Նոյեմբերի 16-17-ին ԹԻՀԿ-ն անցկացրեց «Ի՞նչ և ինչպե՞ս խոսել կոռուպցիայի մասին» թեմայով վերապատրաստման դասընթացը, որը նախատեսված էր «Հասարակագիտություն» առարկայի ուսուցիչների համար։
Դասընթացի ընթացքում ուսուցիչների հետ քննարկվեցին կոռուպցիայի սահմանումը, տեսակները, ազդեցությունները և դրա դեմ պայքարի մեթոդները՝ ներառյալ բարեվարքությունն ու ազգային անվտանգության առնչությունները։
Դասընթացը ներառում էր ինչպես տեսական հատվածներ, այնպես էլ գործնական վարժանքներ՝ զարգացնելով ուսուցիչների կարողությունները ուսումնական պլաններում կոռուպցիայի թեմաները ինտեգրելու հարցում։ Հատուկ ուշադրություն դարձվեց հոգեբանական և վարքագծային մոտեցումներին, որոնք նպաստում են արժեքային փոփոխություններին։
Մասնակիցներին տրամադրվեցին նաև մեթոդական գործիքներ, որոնք կօգնեն արդյունավետ և ներգրավող ձևով ներկայացնել այս կարևոր թեման ուսանողներին։
Դասըթացը կազմակերպվել էր Շվեդիայի կառավարության օժանդակությամբ։