ԹԻՀԿ-ի «Խոսող պատկերներ» ենթադրամաշնորհային ծրագրի շրջանակներում, Հակակոռուպցիոն դպրոցի մեր շրջանավերտների կողմից ստեղծված հերթական Street Art է հայտնվել Մարմաշեն համայնքում։

Թվով արդեն 5 որմնանկարները դարձել են յուրօրինակ հարթակ՝ բարձրաձայնելու կոռուպցիայի, անարդարության և հասարակական այլ կարևոր խնդիրների մասին։

Հատկապես ոգևորիչ է, որ որմնանկարները համայնքի բնակիչների մոտ լայն հետաքրքրություն են առաջացրել՝ խթանելով ակտիվ քննարկումներ և բարձրացնելով հասարակական գիտակցությունը՝ վերածվելով ոչ միայն գեղագիտական, այլև կրթական և իրազեկման կարևոր գործիքների։

——————————————

Ծրագիրն իրականացվել է ԹԻՀԿ-ի հետ համագործակցությամբ և Շվեդիայի կառավարության օժանդակությամբ։