«Հասարակագիտություն» առարկան դասավանդող ուսուցիչների վերապատրաստման դասընթաց
«Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» (ԹԻՀԿ) հասարակական կազմակերպությունը իրականացնում է վերապատրաստման դասընթաց Երևան քաղաքում «Հասարակագիտություն» առարկան դասավանդող ուսուցիչների համար։
Դասընթացի նպատակներն են ուսուցիչներին «կոռուպցիա» երևույթի, տեսակների, դրա դեմ պայքարի միջոցների և դասավանդման մեթոդների մասին գիտելիքների հաղորդումը, համապատասխան կարողությունների ձևավորումը՝ կոռուպցիայի և դրա դեմ պայքարին առնչվող թեմաների դասավանդման համար։
Դասընթացը երկօրյա է և կանցկացվի երկու խմբով։ Առաջին խմբի մասնակիցները կվերապատրաստվեն նոյեմբերի 16-ից 17-ը, իսկ երկրորդ խմբինը՝ նոյեմբերի 23-ից 24-ը։
Դասընթացը կանցկացվի Երևանում։ Դասընթացի կոնկրետ վայրի և այլ մանրամասների մասին ընտրված մասնակիցներին կտեղեկացվի հավելյալ՝ էլեկտրոնային փոստի միջոցով։
Դասընթացի մասնակցության հաստատման համար խնդրում ենք հոկտեմբերի 28-ը ներառյալ լրացնել գրանցման հայտը՝ https://forms.gle/W59uLFP5apBTP6Wo8։
Հարցերի դեպքում կարող եք կապ հաստատել մեզ հետ՝ նամակ ուղարկելով [email protected] էլ․ հասցեին կամ զանգահարելով (+374 96) 000 388 հեռախոսահամարով։
Ծրագրին մասնակցությունն անվճար է։
Վերապատրաստման դասընթացը կունանա շարունական բնույթ՝ ընդգրկելով հայաստանյան մյուս բնակավայրերի ներկայացուցիչներին։
Դասընթացն իրականացվում է Շվեդիայի կառավարության աջակցությամբ։