«Կոռուպցիան և մասնավոր հատվածը. 2009թ. Կոռուպցիայի վերաբերյալ համաշխարհային զեկույցը», որ հրապարակվել է ս.թ. սեպտեմբերի 23-ին Նյու Յորքում, ներկայացնում է ավելի քան 75 փորձագետների, որ հետազոտել են կորպորատիվ կոռուպցիայի մասշտաբները, ընդգրկվածությունը և աղետաբեր հետևանքները և 45 երկրների վերաբերյալ խորացված զեկույցներ, ինչպես նաև լավագույն գործելակերպի օրինակներ և գործնական հանձնարարականներ: Հայաստանի վերաբերյալ զեկույցում ներկայացված են 2007թ. հունիսի 1-ից մինչև 2008թ. մայիսի 31-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում հակակոռուպցիոն բնագավառում իրականացված հիմնական իրավական և ինստիտուցիոնալ փոփոխությունները:

Տարվա թեման` «Կոռուպցիան և մասնավոր հատվածը», արտացոլված է հոդվածի երկու բաժիններում, որոնցում նկարագրված են պետական մարմինների կողմից «Ռոյալ Արմենիա» և «ԳԱԼԱ» ընկերությունների նկատմամբ իրականացված հալածանքները:

Կոռուպցիայի վերաբերյալ համաշխարհային զեկույցը «Թրանսփարենսի Ինթերնեշնլ»-ի ամենամյա լավագույն հրապարակումներից է և ընդգրկում է աշխարհով մեկ իրականացված փորձագիտական հետազոտություններ և վերլուծություններ` ուշադրության կենտրոնում ունենալով կոռուպցիային առնչվող թեմաները:

Մանրամասների համար տես Մամուլի հաղորդագրության տեքստը

Հայաստանի վերաբերյալ զեկույցի տեքստը

«Կոռուպցիայի վերաբերյալ 2009թ համաշխարհային զեկույցի» փաստաթղթերի ամբողջական փաթեթը անգլերեն լեզվով