Մի շարք հասարակական կազմակերպություններ հանդես են եկել շուրջ երկուս ու կես ամիս կալանքի մեջ գտնվող երիտասարդական շարժման ակտիվիստ Տիգրան Առաքելյանի վերաբերյալ հաղորդմամբ: Նա մեղադրվում է ոստիկաններին դիմադրություն ցույց տալու համար: Տիգրան Առաքելյանը որպես տուժող հրավիրվել է Երևանի Կենտրոնի ոստիկանություն, սակայն մի քանի ժամ տևած հարցաքննությունից և առերեսումից հետո նրա կարգավիճակը փոխվել է` վերածվել է մեղադրյալի ՀՀ Քրեական օրենսգրքի 258 հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով:

Մանրամասների համար տես Հաղորդման տեքստը