Ուրախ ենք տեղեկացնել, որ ԹԻՀԿ-ն մեկնարկում է Հակակոռուպցիոն դպրոցի 10-րդ խմբի ընդունելությունը:

ԹԻՀԿ Հակակոռուպցիոն դպրոցի նպատակն է երիտասարդներին տրամադրել գիտելիքներ կոռուպցիայի, դրա պատճառների և տեսակների, քաղաքական, տնտեսական, սոցիալական, անվտանգության և այլ ոլորտներում առկա կոռուպցիոն ռիսկերի ու դրանց հետևանքների, կոռուպցիայի դեմ պայքարի մեթոդների, Հայաստանում հակակոռուպցիոն քաղաքականության, միջազգային պարտավորությունների և դրանց իրականացման գործընթացի մասին: Դպրոցում դասախոսություններով հանդես կգան ոլորտի առաջատար մասնագետներ։

Դասընթացի առնվազն 80%-ին մասնակցություն ցուցաբերած մասնակիցներին կշնորհվեն հավաստագրեր։

Ընդունելությունը բաց է ՀՀ բոլոր մարզերի, Երևան քաղաքի և Արցախի 20-35 տարեկան երիտասարդների համար: Դասընթացի հետ կապված բոլոր ծախսերը հոգում է հրավիրող կողմը։

6-օրյա ինտենսիվ դասերը տեղի կունենան նոյեմբերի 1-2-3-ին և 8-9-10-ին։

Մասնակցության համար անհրաժեշտ է մինչև հոկտեմբերի 15-ը ներառյալ լրացնել դիմում-հայտը։

Նախնական փուլը հաղթահարած դիմորդները կհրավիրվեն հարցազրույցի։

Հակակոռուպցիոն 10-րդ դպրոցն իրականացվում է Շվեդիայի կառավարության և Ժողովրդավարության ազգային հիմնադրամի աջակցությամբ։