ԹԻՀԿ-ն ամփոփեց «Կուսակցությունները և ֆինանսները Հայաստանում» դասընթացների շարքը։

Քաղաքական կուսակցություններից, հասարակական կազմակերպություններից և լրատվամիջոցներից դասընթացներին մասնակցած շուրջ 60 ներկայացուցիչներ ձեռք բերեցին գիտելիքներ կուսակցական համակարգերի ֆինանսավորման մեխանիզմների, քարոզարշավի ֆինանսավորման համատեքստում վարչական ռեսուրսի չարաշահման դրսևորումների և այլ կաևոր թեմաների վերաբերյալ։

Խմբային աշխատանքների ընթացքում մասնակիցները նաև իրականացրեցին մի շարք ինքնուրույն վերլուծություններ, որն էլ ավելի ամրապնդեց դասընթացի ընթացքում ձեռք բերած տեսական գիտելիքը։

Դասընթացների նպատակն էր խթանել քաղաքական ֆինանսավորման թափանցիկությունն ու հաշվետվողականությունը՝ դրանով իսկ նպաստելով ժողովրդավարական գործընթացների ամրապնդմանը։

Դասընթացը կազմակերպվել է Միացյալ Թագավորության (ՄԹ) կառավարության՝ ՄԹ Միջազգային զարգացման գրասենյակի ֆինանսական աջակցությամբ՝ որպես ԱՅ ԷՖ Ի ԷՍ հաստատության կողմից իրականացվող՝ «Աջակցություն ժողովրդավարության կայացմանը Հայաստանում» (ԱԺԿՀ) ծրագրի մաս: