Մեկնարկեց «Կուսակցությունները և ֆինանսները Հայաստանում» դասընթացը
Ծաղկաձորում մեկնարկեց «Կուսակցությունները և ֆինանսները Հայաստանում» եռօրյա դասընթացների շարքը։ Դասընթացը նպատակ ունի խթանել քաղաքական ֆինանսավորման թափանցիկությունն ու հաշվետվողականությունը՝ դրանով իսկ նպաստելով ժողովրդավարական գործընթացների ամրապնդմանը։
Դասընթացին ներկա են քաղաքական կուսակցություններից, հասարակական կազմակերպություններից և լրատվամիջոցներից շուրջ 20 մասնակից։ Դասընթացավարները մասնակիցներին ներկայացրեցին կուսակցական համակարգերի մարտահրավերները, ֆինանսավորման մեխանիզմներն աշխարհում և Հայաստանում։ Դասընթացի ընթացքում նախատեսված էին նաև խմբային աշխատանքներ։
Դասընթացը կազմակերպվել է Միացյալ Թագավորության (ՄԹ) կառավարության՝ ՄԹ Միջազգային զարգացման գրասենյակի ֆինանսական աջակցությամբ՝ որպես ԱՅ ԷՖ Ի ԷՍ հաստատության կողմից իրականացվող՝ «Աջակցություն ժողովրդավարության կայացմանը Հայաստանում» (ԱԺԿՀ) ծրագրի մաս: