ԹԻՀԿ-ը և Միջազգային հանրապետական ինստիտուտը (IRI), Ժողովրդավարության աջակցության ազգային հիմնադրամի (NED) աջակցությամբ, նախաձեռնել էին քննարկումների շարք՝ գնահատելու բռնի տեղահանված արցախահայությանն ուղղված պետական աջակցության ծրագրերը։

Այս քննարկումների ընթացքում անդրադառնում ենք սոցիալական աջակցության, տնտեսական զարգացման, բնակարանային ապահովման, աշխատանքի և զբաղվածության, կրթական ծրագրերի բացերին, ինչպես նաև քաղաքացիության և փախստականի կարգավիճակի հետ կապված խնդիրներին։

Առաջին քննարկմանը մասնակիցները ներկայացրին իրենց առաջարկությունները՝ պետական ծրագրերում և հետագա նախաձեռնություններում փոփոխություններ կատարելու համար։

Քննարկմանը մասնակցում էին Արցախի համայնքների ղեկավարներ, վարչակազմերի ղեկավարներ ու աշխատակիցներ, ովքեր գտնվում են այդ ծրագրերի կիզակետում։ Նրանք՝ որպես շահառուներ և տեղահանված անձանց աջակցողներ, ներկայացնում են իրենց գնահատականները պետական այն կառույցների մասով, որոնց հետ առնչվում են բռնի տեղահանված անձիք՝ իրենց կարիքները հոգալու համար։

Քննարկումների շարքի առաջին հանդիպումը տեղի ունեցավ սեպտեմբերի 7-ին։ Առաջիկայում նախատեսվում է ևս 3 նման հանդիպում, որից հետո բոլոր առաջարկությունները կամփոփվեն ըստ ոլորտների և կներկայացվեն կառավարությանը։