Քաղաքացիական հասարակության կազմակերպությունները և քաղաքացիական ակտիվիստները կոչ են անում ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական առաքելություններին և միջազգային կազմակերպություններին ուշադրության դարձնելու մարդու իրավունքների վերջերս արձանագրված ակնհայտ ոտնահարումներին, այն է` երեխաների իրավունքների խախտումներին, արտահայտվելու ազատության ճնշմանը և արդար դատավարություն ապահովելու ձախողմանը: Նրանք հորդորում են պաշտպանել մարդու իրավունքները և արդարության հասանելիությունը Հայաստանում, հանձնախումբ ստեղծել` քննելու Հայաստանի հատուկ գիշերօթիկ դպրոցներում տիրող իրավիճակը, աջակցել հանրային մոնիտորինգին և այդ դպրոցներում իրականացվելիք բարեփոխումներին:

Մանրամասների համար տես Խնդրագրի տեքստը