Բեռլին: Վիեննայում ընթացող պետությունների 7-օրյա բանակցությունների արդյունքում ՄԱԿ-ի Կոռուպցիայի դեմ պայքարի մասին կոնվենցիայի իրականացման հսկողության շուրջ տարակարծությունները չվերացան: Վիեննայի բանակցությունների ձախողումը լուրջ խոչընդոտ է, քանի որ այն կասկածի է ենթարկում հակակոռուպցիոն պարտավորությունների իրականացման հսկողության արդյունավետ մեխանիզմի ընդունման հնարավորությունը կոնվենցիայի մասնակից պետությունների` նոյեմբերին կայանալիք գագաթաժողովի ընթացքում:

«Պետությունների ղեկավարները պետք է հաղթահարեն միջազգային հակակոռուպցիոն ծրագրերի իրականացման, այդ թվում` հափշտակված հարստությունները վերականգնելուն և կոռուպցիայի զոհերի նկատմամբ արդարություն ապահովելուն ուղղված ջանքերին խոչընդոտող ներկա փակուղին», - ասել է Թրանսփարենսի Ինթերնեշնլ-ի գործադիր տնօրեն Կոբուս դե Սվարդտը:

ՄԱԿ-ի Կոռուպցիայի դեմ պայքարի մասին կոնվենցիայի արժանահավատությունը մեծապես կվնասվի, քանի որ հսկողության մեխանիզմն էականորեն նպաստում է պետությունների կողմից կոնվենցիայի պահանջների իրականացմանը, այն է` կաշառակերությանը, պետական միջոցների յուրացմանը, փողերի լվացմանը, արդարադատության իրականացմանը խոչընդոտելուն ուղղված և այլ գործողությունների քրեականացմանը: Համապատասխան օրենսդրության ընդունման և մոնիտորինգի ենթարկելու պարագայում նման գործողությունները կքրեականանան, և պետություններն առավել հաշվետու դարձնելու նպատակով կսահմանվեն էական կառուցվածքային տարրեր:

Ստորագրող կողմերը ճանաչում են, որ պետության կողմից կոնվենցիայի իրականացման հսկողության մեխանիզմը ՄԱԿ-ի Կոռուպցիայի դեմ պայքարի մասին կոնվենցիայի հաջողության գրավականն է: Պետությունների մեծամասնությունը աջակցում է արդյունավետ հսկողության մեխանիզմին, սակայն փոքրամասնությունը խոչընդոտում է հսկման գործընթացի հիմնական առանձնահատկությունների վերաբերյալ համաձայնությունը, այդ թվում` քաղաքացիական հասարակության մասնակցության և թափանցիկության, մասնավորապես, պետությունների վերաբերյալ զեկույցներ հրապարակելու առումով: Համագործակցելով քաղաքացիական հասարակության կազմակերպությունների դաշինքի հետ` ԹԻ-ն ուշադիր կհետևի զարգացումներին և կառուցողական առաջարկներ կներկայացնի առաջիկա շաբաթների ընթացքում:

Լրատվամիջոցների պատասխանատու`
Ջիփսի Ջիլիեն Կայզեր
Հեռ. +49 30 34 38 20662
[email protected]