Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը՝ խրախուսելով իր շրջանավարտների կողմից համայնքային հակակոռուպցիոն նախաձեռնությունների իրականացումը, օգոստոսի 1-ին «Բարեվարքության համակարգը ՏԻՄ-ում. Ապարան-Փամբակ նախաձեռնություն» ծրագրի շրջանակներում կազմակերպել էր ճանաչողական այց ՀՀ հակակոռուպցիոն մարմիներ՝ Կոռուպցիայի կանխագելման հանձնաժողով և ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտե։

Այցի արդյունքում Ապարան և Փամբակ համայնքների 20 ՏԻՄ ներկայացուցիչները հնարավորություն ունեցան ծանոթանալու և ուղղելու իրենց հետաքրքրող հարցերը՝ կոռուպցիայի, իրենց համայնքներում հակակոռուպցիոն պայքարում ունեցած իրենց մասնակցության հնարավորությունների, ՀՀ-ում իրականացվող հակակոռուպցիոն պայքարի, բարեվարքության և ազդարարման համակարգի վերաբերյալ:

Հակակոռուպցիոն մարմիններում աշխատակիցներին ներկայացվել են

  • բարեվարքության ինստիտուցիոնալ համակարգը, դրա տարրերը՝ անհամատեղելիության պահանջները, այլ սահմանափակումները
  • շահերի բախման կարգավորումները
  • վարքագծի կանոնները
  • նվերների ընդունման սահմանափակումները և ոլորտին վերաբերելի վերջին օրենսդրական փոփոխություններ

Անդրադարձ է կատարվել նաև հայտարարագրման համակարգի նպատակներին, հայտարարագրերի ստուգման և վերլուծության գործընթացներին:

«Բարեվարքության համակարգը ՏԻՄ-ում. Ապարան-Փամբակ նախաձեռնություն»-ն իրականացվում է Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի «Հակակոռուպցիոն դպրոց» ծրագրի շրջանակներում՝ Շվեդիայի կառավարության աջակցությամբ։

Հակակոռուպցիոն կրթությունը մեր առաքելությունն է։