Հրապարակվել է ՏՀԶԿ 5րդ մոնիտորինգային զեկույցը
ՏՀԶԿ-ն հրապարակել է Ստամբուլյան հակակոռուպցիոն գործողությունների ծրագրին մասնակցող չորս պետությունների զեկույցները, որոնք գնահատում են յուրաքանչյուր երկրի հակակոռուպցիոն բարեփոխումները:
Հայաստանին վերաբերող 5րդ մոնիտորինգային զեկույցը վերլուծում է հակակոռուպցիոն ինստիտուտների կայացմանն ուղղված Հայաստանի ջանքերը, կոռուպցիոն դեպքերը բացահայտելու, հետաքննելու և քրեական հետապնդմանն ուղղված միջոցառումները և առանձնացնում է բարելավման ենթակա ոլորտները։
ԹԻՀԿ փորձագետները և գործընկեր հասարարական կազմակերպությունները մասնակցել են զեկույցի մշակմանը:
Զեկույցը հասանելի է ստորև։