ԹԻՀԿ-ի ամենասպասված ծրագրի՝ հակակոռուպցիոն 9-րդ դպրոցի ընդունելությունը սկսված է։ Միացե՛ք կոռուպցիայի դեմ պայքարող մեր շրջանավարտների մեծ խմբին: Դասընթացը կանցկացվի՝ ապրիլի 5-6-7 և ապրիլի 12-13-14-ին։

ԹԻՀԿ Հակակոռուպցիոն դպրոցի նպատակն է երիտասարդներին տրամադրել գիտելիքներ կոռուպցիայի, դրա պատճառների և տեսակների, քաղաքական, տնտեսական, սոցիալական, անվտանգության և այլ ոլորտներում առկա կոռուպցիոն ռիսկերի ու դրանց հետևանքների, կոռուպցիայի դեմ պայքարի մեթոդների, Հայաստանում հակակոռուպցիոն քաղաքականության, միջազգային պարտավորությունների և դրանց իրականացման գործընթացի մասին: Դպրոցում դասախոսություններով հանդես կգան ոլորտի առաջատար մասնագետներ։

Ընդունելությունը բաց է ՀՀ բոլոր մարզերի և Երևան քաղաքի 20-35 տարեկան երիտասարդների համար: Ուսուցումն անցկացվելու է հայերենով և անվճար։

Մասնակցության համար անհրաժեշտ է մինչև մարտի 20-ը ներառյալ լրացնել սույն դիմում-հայտը։ Նախնական փուլը հաղթահարած դիմորդները կհրավիրվեն հարցազրույցի։

Ծրագիրն իրականացվում է Շվեդիայի կառավարության աջակցությամբ։