Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը (ԹԻՀԿ) և Ընտրական համակարգերի միջազգային հաստատության (IFES) հայաստանյան գրասենյակը կազմակերպում են «Կուսակցությունները և ֆինանսները Հայաստանում» եռօրյա դասընթաց, որի ընթացքում կքննարկվեն՝

  • ինչպե՞ս են ֆինանսավորվում քաղաքական կուսակցություններն աշխարհում և Հայաստանում
  • ինչպե՞ս ապահովել թափանցիկություն և հաշվետվողականություն քաղաքական ֆինանսավորման ոլորտում
  • ի՞նչ մարտահրավերներ ունեն հայաստանյան կուսակցությունները ֆինանսավորման համատեքստում

Դասընթացին կարող են մասնակցել կուսակցությունների, ՀԿ ոլորտի, մեդիայի ներկայացուցիչներ, ինչպես նաև այլ անձիք, ովքեր հետաքրքրված են քաղաքական ֆինանսավորման հիմնահարցերով։
Դասընթացը տեղի կունենա Երևան քաղաքից դուրս, այն անվճար է, աշխատանքային լեզուն՝ հայերեն։ Ծախսերը հոգում են կազմակերպիչները։


Գրանցման համար անհրաժեշտ է լրացնել հետևյալ հայտը մինչև մարտի 7-ը։

————————————
Սույն նախաձեռնությունը իրականացվում է Միացյալ Թագավորության (ՄԹ) կառավարության՝ ՄԹ Միջազգային զարգացման գրասենյակի ֆինանսական աջակցությամբ՝ որպես ԱՅ ԷՖ Ի ԷՍ հաստատության կողմից իրականացվող՝ «Աջակցություն ժողովրդավարության կայացմանը Հայաստանում» (ԱԺԿՀ) ծրագրի մաս: