ՀՀ ԱԺ վերահսկողական գործառույթի գնահատում
ԹԻՀԿ-ը նոր զեկույց է հրապարակել, որն ուղղված է ՀՀ ԱԺ վերահսկողական գործառույթի գնատամանը։
Գնահատումը, որն իրականացվել է 2022թ․ նոյեմբերից մինչև 2023թ․ մայիսն ընկած ժամանակահատվածում, վերհանում է ԱԺ վերահսկողական գործառույթի իրականացման խոչընդոտները և սահմանափակումները, ներառյալ գործադիրին հաշվետու պահելու առկա վերահսկողական գործիքակազմի կիրառման արդյունավետությունը, ինչպես նաև վերահսկողական գործընթացներում հանրության՝ ՔՀԿ-ների մասնակցությունը։
Հետազոտությունը փաստում է, որ խորհրդարանական կառավարման համակարգի արդյունավետությունն, ընդհանուր առմամբ, գտնվում է ցածր մակարդակում, ինչի մասին վկայում են անկախ փորձագետների, միջազգային և տեղական հետազոտական կենտրոնների ուսումնասիրությունները։ ԱԺ խորհրդարանական վերահսկողության առկա գործիքակազմը դեռևս այն չափով և որակով չի կիրառվում, որ հանգեցնի կառավարության աշխատանքի թափանցիկությանն ու հաշվետվողականությանը։
Զեկույցը պատրաստվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ` «Քաղաքացիական հասարակության շրջանում հանրային հաշվետվողականության ապահովման մեխանիզմների ամրապնման (ՍԱՆԿՈՒՍ)» ծրագրի շրջանակներում:
Մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ։