Աջակցում ենք Հայաստանում կամավորական աշխատանքին
Մի շարք օրինագծերից հետո Հայաստանի Ազգային ժողովը 2023 թվականի հունիսին պաշտոնապես ընդունեց "կամավորական աշխատանքի մասին օրենքը", որն ուժի մեջ մտավ հոկտեմբերին ։ Օրենքն արտացոլում է ՔՀԿ Չափիչ հաշվետվություններում տեղ գտած առաջարկությունները և լուծում է խորհրդարանական լսումների ընթացքում բարձրացված խնդիրները, ինչը նշանավորում է քաղաքացիական հասարակության նշանակալի հաղթանակը Հայաստանում:
Օրենքը սահմանում է կամավորական աշխատանքին վերաբերող մի քանի հիմնական դրույթներ, այդ թվում՝
- Կամավորության իրավական հիմքի ձևակերպում համաձայնագրերի, հավաստագրերի և երաշխավորագրերի միջոցով,
- Կամավորի կարգավիճակի սահմանում և կամավորների իրավունքների դատական պաշտպանության ապահովում ՝ միաժամանակ ազատելով նրանց որոշակի պետական պարտականություններից,
- Կամավորական աշխատանքի ժամանակաշրջանների ընկալում, որպես աշխատանքային փորձ,
Կամավորներին կամավոր աշխատանքի ընթացքում կատարված լրացուցիչ ծախսերի փոխհատուցման իրավունքի տրամադրում, - Կամավորների առողջության և անվտանգության երաշխիքների և ապահովագրության հնարավորությունների ապահովում,
- Նոր գիտելիքների և մասնագիտական փորձի ձեռքբերման հնարավորությունների ապահովում:
Չնայած օրենքում տեղ գտած բարեփոխումներին, օրենքում դեռևս առկա են մի շարք խնդրահարույց դրույթներ։ Մասնավորապես՝ անհատների կազմակերպությունների հետ կամավորական աշխատանքի պայմանագիր կնքելու պահանջը, հակառակ դեպքում աշխատանքը համարվում է անօրինական, ինչը խնդրահարույց է և այդ հանգամանքը բարձրաձայնվել է ԹԻՀԿ-ի և քաղաքացիական հասարակության այլ կազմակերպությունների կողմից:
Մշտական համագործակցությունը կարևոր նշանակություն կունենա օրենսդրությունից բխող ցանկացած խնդրի լուծման և մեղմացման համար: