2023 թվականի նոյեմբերի 9-ին ՀՀ կառավարությունը հավանություն է տվել բաց կառավարման գործընկերության (OGP) գործողությունների հինգերորդ ծրագրի փոփոխություններին, որոնք կենտրոնանում են տվյալների քաղաքականության օրենսդրության, կառավարության հաղորդակցության և լայն մասնակցության վրա հիմնված կառավարման վրա: Փոփոխությունները նպատակ ունեն ուժեղացնել քաղաքացիական հասարակության ներգրավվածությունը՝ լուծելով այնպիսի հարցեր, ինչպիսիք են տեղեկատվության ազատությունը, հանրային մասնակցությունը և տվյալների կառավարումը: Տվյալների քաղաքականության մասին օրենսդրությունը սահմանում է տեղեկատվության ազատության և կիբերանվտանգության մասին օրենքներ՝ ընդլայնելով հասարակության տեղեկատվության հասանելիությունը և ուժեղացնելով կիբերանվտանգության միջոցառումները:

Այս փոփոխությունները, որոնց վրա ազդել են ՔՀԿ Չափիչի առաջարկությունները, վկայում են թափանցիկության, թվային պաշտպանության և մասնակցային կառավարման Հայաստանի հանձնառության մասին:

Անդրադարձն ամբողջության հասանելի է անգլերենով։

Նկարը վերցված է «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» ՀԿ-ի կողմից պատրաստված ինֆորգրաֆիկայից՝ http://www.foi.am/en/graf/item/2260/