Դպրոցների կառավարման խորհուրդների հիմնախնդիրները
Հրապարակվել է ԹԻՀԿ աջակցությամբ և գործընկեր Քաղաքացիական Երիտասարդական Կենտրոն (ՔԵԿ) ՀԶՀԿ-ի կողմից իրականացված «Դպրոցի կառավարման հիմնախնդիրները» հետազոտական զեկույցը։
Հետազոտության նպատակն է գնահատել հանրակրթական ուսումնական հաստատություններում կառավարման կոլեգիալ մարմնի՝ դպրոցական խորհուրդների աշխատանքի արդյունավետությունը։
Մասնավորապես, զեկույցը անդրադառնում է միացյալ և առանձին խորհուրդների ձևավորման գործընթացներին, դրանց աշխատանքների կազմակերպման առավելություններին ու դժվարություններին, ինչպես նաև խորհրդի անդամների կողմից իրենց լիազորությունների իրազեկվածության և խորհուրդների կողմից դպրոցների հաշվետվողականության ապահովման խնդիրներին։ Ուսումնասիրության հիման վրա զեկույցում տեղ են գտել ԿԳՄՍՆ-ին ուղղված մի շարք առաջարկություններ։
Զեկույցը պատրաստվել է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Քաղաքացիական հասարակության շրջանում հանրային հաշվետվողականության ապահովման մեխանիզմների ամրապնդման (ՍԱՆԿՈՒՍ)» ծրագրի շրջանակներում։ Ծրագիրն իրականացվում է Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի (ԹԻՀԿ) կողմից:
Մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ։