Ամփոփվեց «Հակակոռուպցիոն կրթությունը «Հասարակագիտություն» առարկայում» վերապատրաստման ծրագիրը
Ամփոփում ենք ուսուցիչների հակակոռուպցիոն գիտելիքներով հագեցած վերապատրաստման ծրագիրը։
Անցած երեք օրերի ընթացքում «Հասարակագիտություն» առարկայի 20 ուսուցիչներ մասնակցեցին ԹԻՀԿ «Հակակոռուպցիոն կրթությունը «Հասարակագիտություն» առարկայում» վերապատրաստման ծրագրին: Նրանք ակտիվորեն մասնակցեցին բանախոսություններին, քննարկումներին և խմբային աշխատանքներին՝ ձեռք բերելով արժեքավոր գիտելիքներ կոռուպցիայի դեմ պայքարի գործում:
Ծրագրի ընթացքում փորձառու բանախոսները ներկայացրերցին կոռուպցիան և դրա վնասակար հետևանքները մարդու իրավունքների, ժողովրդավարության, տնտեսության, ազգային անվտանգության և մի շարք այլ ոլորտներում:
Վերապատրաստման ընթացքում ուսուցիչները ծանոթացան բարեվարքության համակարգին, մանկավարժական աշխատողների վարքագծի կանոններին: Նրանք ուսումնասիրեցին բարեվարքության արժեքներով առաջնորդվելու անհրաժեշտությունը կոռուպցիայի կանխարգելման գործում և քննարկեցին մանկավարժի բարեվարք կերպարի կարևորությունը դպրոցում:
Այսօր արդեն մանկավարժները վերադառնում են իրենց դպրոցներ՝ զինված պրակտիկ գիտելիքներով և դրանք աշակերտների ու գործընկերների շրջանում տարածելու մեծ ցանկությամբ:
Ծրագիրն իրականացվում է Շվեդիայի կառավարության աջակցությամբ։