Ս․թ․ հուլիսի 24-ին Երևան քաղաքի կառավարման հարցերով շահագրգիռ քաղաքացիական հասարակության կազմակերպությունները 45 հարց էին ուղղել Երևանի ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերին` ակնկալելով, որ հարցերի միջոցով ներկայացվող խնդիրներն ու դրանց համար առաջարկվող լուծումները կարտացոլվեն նրանց նախընտրական ծրագրերում։

Ստորև ներկայացնում ենք ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի ծրագրերի ուսումնասիրության արդյունքում նշված 45 հարցերի առնչությամբ ստացված պատկերը:

Ծրագրերը գնահատվել են 5 անկախ փորձագետների (ոլորտները՝ քաղաքաշինություն, էկոլոգիա, սոցիոլոգիա, տեղական ինքնակառավարում) կողմից 0-4 սանդղակով, հետևյալ կերպ՝

0 - որևէ անդրադարձ չկա,
1 - կա թռուցիկ հիշատակում,
2 - ներկայացված է համառոտ առաջարկ, որը սակայն ռելեվանտ չի, չի լուծելու առկա խնդիրները,
3 - ներկայացված է լուծման համառոտ առաջարկ, որը զարգացնելու պարագայում հնարավոր է լուծի առկա խնդիրները,
4 - ներկայացված է մանրամասն և պատշաճ լուծում:

Առաջարկում ենք, որ Երևան քաղաքի ավագանու կազմում ընտրված քաղաքական ուժերն ուսումնասիրեն մյուսների ծրագրային մոտեցումները և քաղաքի կառավարումն իրականացնեն փորձագետների կողմից առավել բարձր գնահատված լուծումներով: