Տեղի ունեցավ երկարաժամկետ դիտորդների դասընթացը
Երևանի ավագանու առաջիկա ընտրություններին ընդառաջ «Ականատես» դիտորդական նախաձեռնությունը մեկնարկել է նախընտրական շրջանի դիտարկման կազմակերպական աշխատանքները։
Երկարաժամկետ դիտորդների հավաքագրման մեր հայտարարությանն ի պատասխան ստացել էինք շուրջ 45 հայտադիմում, որոնցից լավագույն 10 թեկնածուները միացան դիտորդական մեր թիմին:
Հուլիսի 29-30-ին դիտորդները մասնակցեցին վերապատրաստման երկօրյա դասընթացին, որի ընթացքում ծանոթացան առաջիկա ընտրությունների օրենսդրական կարգավորումներին, իրենց իրավունքներին և պարտականություններին, դիտորդության մեթոդաբանությանը։
Դիտորդների աշխատանքի շնորհիվ հանրությունը անաչառ պատկեր կստանա ընտրական գործընթացների մասին։
«Ականատեսը» գործում է անկախ՝ պահպանելով անկողմնակալության սկզբունքը և զերծ մնալով այնպիսի գործողություններից, որոնք կարող են մեկնաբանվել որպես աջակցություն, քարոզչություն կամ հակաքարոզչություն ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացնող որևէ կուսակցության/կուսակցությունների դաշինքի օգտին կամ դեմ:
Ծրագիրն իրականացվում է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ։