Կայուն դպրոցական սնունդ
Մոնիտորինգի նպատակն է ուսումնասիրել Տավուշի և Շիրակի մարզերի ութ դպրոցում սննդի կազմակերպումը, գնումների ընթացակարգը, դիտարկել մատուցված սննդի ու փաստացի գնումների համապատասխանությունն ու սննդի հասանելիությունը։ Մոնիտորինգի ընթացքում հատուկ ուշադրություն է հատկացվել դպրոցում մատուցված սննդից երեխաների և ծնողների բավարարվածությանը, սննդի որակին և քանակին, դպրոցների ճաշարանների և խոհանոցների սանիտարահիգիենիկ պայմաններին, սննդի պատրաստման ու պահպանման պայմաններին։
«Կայուն դպրոցական սնունդ» ծրագրի մոնիտորինգն իրականացվել է «Հարթակ» հետազոտական կենտրոն հասարակական կազմակերպության կողմից «Քաղաքացիական հասարակության շրջանում հաշվետվողականության մեխանիզմների ամրապնդում (ՍԱՆԿՈՒՍ)» ծրագրի շրջանակներում՝ Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի (ԹԻՀԿ) աջակցությամբ և Եվրոպական միության ֆինանսավորմամբ։
Մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ։