«Կայուն դպրոցական սնունդ» մոնիտորինգային զեկույցի քննարկում
2023թ․ մայիսի 18-ին և 19-ին Գյումրի և Դիլիջան քաղաքներում տեղի ունեցավ «Կայուն դպրոցական սնունդ» ծրագրի մոնիտորինգային զեկույցի հանրային քննարկումը։
Քննարկման ընթացքում «Հարթակ» հետազոտական կենտրոն ՀԿ-ի մոնիտորինգային ծրագրի համակարգող Գոհար Հովհաննիսյանը և մոնիտորինգային ծրագրի Տավուշի մարզի պատասխանատու Շուշանիկ Սահակյանը ներկայացրեցին Տավուշի և Շիրակի մարզերի ութ դպրոցում սննդի կազմակերպման ընթացքը, դրա բացերը, գնումների ընթացակարգը և սննդի հասանելիությունը, հանդես եկան սննդի կազմակերպման, ճաշացանկի, գնումների գործընթացների, ճաշարաններում պայմանների բարելավման, ԿԱՊԿՈՒ երեխաներին առնչվող և մի շարք այլ առաջարկություններով։
Միջոցառմանը ներկա էին ներկայացուցիչներ ԿԶՆԱԿ հիմնադրամի «Դպրոցական սնունդ և երեխաների բարեկեցություն» հիմնարկից, մարզպետարաններից, ինչպես նաև տնօրեններ, հասարակական կազմակերպություններ, շահառու ծնողներ, դպրոցների խոհարարներ։
Հանդիպման ընթացքում մասնակիցները հնարավորություն ունեցան քննարկում ծավալել ոլորտի պատասխանատուների հետ, բարձրաձայնել խնդիրների մասին և իրնեց դիտարկումները հայտնել դպրոցական սնունդ ծրագրի շուրջ։
Ծրագիրն իրականացվում է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ` «Քաղաքացիական հասարակության շրջանում հանրային հաշվետվողականության ապահովման մեխանիզմների ամրապնման (ՍԱՆԿՈՒՍ)» ծրագրի շրջանակներում:
ՍԱՆԿՈՒՍ ծրագրի նպատակն է աջակցել մասնակցության, թափանցիկության, ներգրավվածության, խթանման գործընթացներին։ Սույն ծրագրերն իրականացվում են Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն հասարակական կազմակերպության կողմից՝ Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ։