Լրագրողնե՛ր, ընդդեմ կոռուպցիայի. Դասընթաց
Հավատարիմ մնալով հակակոռուպցիոն կրթություն տարածելու մեր առաքելությանը, նախաձեռնում ենք ևս մեկ դասընթաց հատուկ լրագրողների համար։ Կոռուպցիայի լուսաբանումը հակակոռուպցիոն պայքարի կարևորագույն բաղադրիչներից է։
Դասընթացի նպատակն է լրագրողներին տալ համապարփակ գիտելիքներ կոռուպցիայի և դրա ազդեցության վերաբերյալ, ծանոթացնել կոռուպցիայի պատճառներին, ռիսկերին և հետևանքներին: Կներկայացվեն շահերի բախման և փոխկապակցվածության, վարչական ռեսուրսի չարաշահման, հայտարարագրման, կուսակցությունների ֆինանսավորման և այլ կարևոր թեմաներ, որոնց մասին տեղեկացվածությունը անհրաժեշտ է կոռուպցիան լուսաբանող լրագրողների համար։
ԹԻՀԿ լրագրողական դասընթացին կարող են դիմել ինչպես գործող լրագրողները, այնպես էլ ժուռնալիստիկայի ֆակուլտետի բարձր կուրսերի ուսանողները։
Դասընթացն անվճար է, այն տեղի կունենա Երևանում հունիսի 10-ին և 11-ին:
Հետաքրքրված անձինք կարող են լրացնել դիմում-հայտը մինչև մայիսի 31-ը։
Դասընթացը հնարավոր է դարձել Բաց հասարակության հիմնադրամներ - Հայաստան կազմակերպության օժանդակության շնորհիվ: Դրանում տեղ գտած տեսակետները արտահայտում են հեղինակների կարծիքը և կարող են չհամընկնել Բաց հասարակության հիմնադրամներ - Հայաստան կազմակերպության տեսակետների և դիրքորոշումների հետ: